«Անպտղություն ունեցող զույգերի անվճար բուժման հերթագրումը սկսվել է». Գայանե Ավագյան

Sputnik Արմենիայի «Տետ-ա-տետ» հաղորդաշարի ընթացքում «Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման» բաժնի պետ, գինեկոլոգ Գայանե Ավագյանը խոսել է անպտղությունը կանխարգելող ծրագրի մանրամասների մասին:
Sputnik

Արդեն մեկ շաբաթ է սկսվել է անպտղություն ունեցող զույգերի անվճար բուժման հերթագրումը.  ծրագրից օգտվելու համար այս պահին հերթագրվել է 50 զույգ: Այս մասին Sputnik Արմենիայի «Տետ-ա-տետ» հաղորդաշարի ընթացքում ասաց գինեկոլոգ Գայանե Ավագյանը։

Կառավարությունն անպտղություն ունեցող զույգերին աջակցող նախագիծ է ընդունել

«Անվճար պայմաններով անպտղության բուժման ծրագրից կարող է օգտվել 290 զույգ։Անպտղության բուժումն անվճար կլինի այն դեպքում, եթե ամուսիններից մեկը զինծառայող է կամ զույգերն ընդգրկված են ընտանեկան նպաստի համակարգում (30.01 և ավել բարձրանապահովության բալ ունեցողներ)»,- նշեց նա։

Բուժումն անվճար կլինի նաև սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակիչների համար, ինչպես նաև այն զույգերի, որոնցից մեկի մոտ առկա է հաշմանդամություն։

Գործում է տարիքային սահմանափակում` 25 -ից 35 տարեկան,  քանի որ 36–ից հետո երեխա ունենալու հավանականությունը նվազում է։ Աջակցությունը տրամադրվում է ըստ հերթագրման կարգի։ Հետազոտությունը շահառուների համար անվճար է։

Սկանդալ «Գարդասիլ» պատվաստանյութի շուրջ․ պատվաստվածներին անպտղությո՞ւն է սպառնում

«Պետք է լինեն ընտրության որոշակի չափանիշներ։ Իհարկե, իդեալական կլիներ, որ պետությունը կարողանար առաջնային անպտղությամբ տառապող բոլոր զույգերին աջակցել, սակայն այս պահին դա հնարավոր չէ»,- ասել գինեկոլոգը։

Ավագյանը կարծում է, որ անպտղության հարցում ամենակարևորը կանխարգելումն է։

Նրա խոսքով` անվճար ծրագրով արհեստական բեղմնավորման մինչև 6 փորձ թույլատրելի է, բեղմնավորման առաջին, երկրորդ փորձի 50%–ը պետությունը վերցնում է իր վրա և եթե սաղմ ստանան, ապա 2–րդ ու 3–րդ սաղմերի տեղադրումը նույնպես կկատարվի անվճար։

Ըստ Ավագյանի` հանրապետությունում հաշվառված է 20.000–ից ավելի առաջնային անպտղությամբ տառապող զույգ։