Վանեցյանի ու Օսիպյանի պաշտոնանկություններով կառավարությունն ուժեղացել է. Հակոբ Արշակյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վերջին աղմկահարույց պաշտոնանկություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների պաշտոնանկությունների շուրջ ստեղծված իրավիճակից կառավարությունը դուրս եկավ ուժեղացած։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Հրաժարականի տեքստն ինքս եմ գրել». Վանեցյանը պատասխանում է Փաշինյանի խոսնակին

Արթուր Վանեցյանի ու Վալերիյ Օսիպյանի պաշտոնանկությունները նախարարը որակեց իբրև գործատուի ու աշխատակիցների հարաբերությունների դրսևորում։

Արթուր Վանեցյանից հետո պաշտոնից կազատվեն նաև Տոնոյանն ու Օսիպյանը. «Ժողովուրդ»

«Կարծում եմ, որ նորմալ իրավիճակ է, երբ գործատուն իր աշխատակցի աշխատանքից գոհ չի լինում, և որոշվում է, որ նա պիտի չաշխատի տվյալ պաշտոնում»,– ասաց Արշակյանը։

Նոր բոլոլա Հայաստանում. ինչ տեղի կունենա Վանեցյանի ու Օսիպյանի պաշտոնանկություններից հետո

Թե կոնկրետ ինչից է դժգոհ եղել վարչապետը ոստիկանության ու ԱԱԾ՝ արդեն նախկին ղեկավարների աշխատանքից, Հակոբ Արշակյանը տեղյակ չէ։ Նրա խոսքով, այդ հարցը կառավարության անդամների հետ չի քննարկվել։

Կան մի քանի թեկնածուներ. Փաշինյանը` Վանեցյանին փոխարինողի մասին

Կառավարության այլ անդամների ու պետական մարմինների ղեկավարների պաշտոնանկությունների մասին լուրերը ևս Հակոբ Արշակյանը հրաժարվեց մեկնաբանել` նշելով միայն, որ հուսով է` իր աշխատանքից վարչապետը դժգոհ չէ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է Վանեցյանի հրաժարականի միջնորդությունը։ Դրան հաջորդեց Վանեցյանի հայտարարությունը։

Օսիպյանը պաշտոնից ազատվեց սեպտեմբերի 18-ին և նշանակվեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական։