ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Երեկ մայրաքաղաքի Էրեբունի և Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոններ են տեղափոխվել 58-ամյա մի կին ու նրա 5-ամյա թոռը, որոնք մարմնական վնասվածքներ են ստացել։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` տատն ու թոռը հիվանդանոցներ են տեղափոխվել Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի փողոցից, որտեղ վրաերթի են ենթարկվել։
Ըստ շրջանառվող որոշ տեղեկությունների՝ նրանք փողոցն անցել են այն հատվածով, որտեղ հետիոտնային անցում չկա (ոստիկանության բաժնից մի փոքր ներքև)։
Նրանց վրաերթի ենթարկած վարորդը փախել է դեպքի վայրից։ Մեր տեղեկություններով՝ ոստիկանները պարզում են և՛ մեքենայի մակնիշը, և՛ վարորդի տվյալները։
Կրակոցներ և դանակահարություն Աղավնատուն գյուղում. կան վիրավորներ