«Փոխարենը կինս է խմում». Լապոչկինը պատմել է «Փյունիկի» նվիրած հայկական կոնյակի մասին

Հայերը մրցավարներից յուրաքանչյուրին մեկական շիշ կոնյակ են տվել. Սերգեյ Լապոչկինը պատմել է «Փյունիկի» և «Յաբլոնեցի» տված նվերների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Ֆուտբոլային հայտնի մրցավար Սերգեյ Լապոչկինը պատմել է, թե ինչ նվերներ է ստացել հայկական «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի և չեխական «Յաբլոնեց» ակումբի ներկայացուցիչներից։

«Հայերը բոլոր մրցավարներին մեկական շիշ կոնյակ նվիրեցին, իսկ չեխերը` հուշանվերներ», – ասել է նա championat.com–ին։

Լրագրողը հիշել է, որ Լապոչկինը չի խմում։

«Փոխարենը կինս է խմում», – ծիծաղելով ասել է նա։

Հարցին, թե ակումբներից ուրիշ ինչ նվերներ է ստացել, Լապոչկինը պատասխանել է, որ իր տանը մի ամբողջ պահեստ կա` շարֆեր, գրիչներ, մատանիներ, տետրեր։

Հովհաննես Բաչկովն աշխարհի առաջնությունում ապահովել է առնվազն բրոնզե մեդալ

«Ես նաև մարզաշապիկներ եմ հագնում և դրանք կախում մեր առանձնատանը», – ասել է մարզիչը։

Լապոչկինը պատմել է, որ վերնաշապիկների հավաքածու ունի, իսկ ամենատպավորիչը ռուսական ֆուտբոլի լեգենդներից մեկի` Ակինֆեևի վերնաշապիկն է։

Արթուր Ալեքսանյանը դիմել է երկրպագուներին

Հիշեցնենք` օգոստոսի 1-ին Չեխիայի «Ստրշելնիցե» մարզադաշտում կայացավ Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումը տեղի «Յաբլոնեց» և հայկական «Փյունիկ» թիմերի միջև: Պատասխան խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով, իսկ ընդհանուր դիմակայությունում «Փյունիկը» 2:1 հաշվով հաղթեց ու դուրս եկավ որակավորման երրորդ փուլ։

Իտալացիները Մխիթարյանի գոլը վայելում են համակարգչային գրաֆիկայի տեսքով