Դանակահարություն Երևանում. պատճառը երկար նայելն է եղել

Իրար երկար նայողները Շենգավիթ թաղամասի երիտասարդ բնակիչներ են: Նրանց հայացքների մենամարտը վերածվել է վեճի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Երեկ, երեկոյան կողմ, դանակահարված վիճակում Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ։

Կրակոցներ և դանակահարություն Աղավնատուն գյուղում. կան վիրավորներ

 Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նա իր հետ կատարվածի վերաբերյալ որևէ հստակ տեղեկություն չի փոխանցել։ Այնուամենայնիվ, իրավապահները պարզել են որոշ մանրամասներ։

Նախնական վարկածով՝ երիտասարդը դանակահարվել է Շենգավիթում գտնվող իրենց շենքի բակում։

Մանրամասներ Գյումրիում կատարված դանակահարությունից. հարուցվել է քրեական գործ

Նրան դանակահարողը ևս երիտասարդ է։ Թաղամասում խոսում են, որ միջադեպի պատճառը, այսպես ասած՝ իրար երկար նայելն է եղել։

Հետո վեճ է սկսվել, որն ավարտվել է դանակահարությամբ։