Ինչ կատարվեց դատարանի բակում Քոչարյանի վերաբերյալ որոշումը հրապարակելուց հետո. տեսանյութ

ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանին կալանավայրում թողնելու որոշումը երկակի արձագանքի արժանացավ դատարանի բակում։
Sputnik

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության վերաբերյալ որոշումը հրապարակելուց հետո դատարանի բակում աղաղակ բարձրացավ։

Դատարանի բակում հավաքվել էին Քոչարյանի կողմնակիցներն ու ընդդիմադիրները։

Դատարանի որոշումը լսելուց հետո մի խումբ մարդիկ, «Քոչարյանին դատել են» և «Հաղթանակ» վանկարկելով, սկսեցին երթ իրականացնել։ Իսկ կողմնակիցները շարունակեցին գոռալ. «Կեցցե Ռոբերտ Քոչարյանը»։

Քոչարյանի փաստաբանները նոր միջնորդություն ներկայացրին. կալանքի հիմքեր չկան

Հիշեցնենք, որ հունիսի 25–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կրկին կալանավորել Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու Առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։ Սակայն Առաջին ատյանի դատավորը, որը պետք է քններ Քոչարյանի գործը, Դավիթ Գրիգորյանն է, որի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Գրիգորյանի դեմ քրգործ էր հարուցվել։ Ավելի ուշ Քոչարյանի գործը մակագրվեց Աննա Դանիբեկյանին։

Դանիբեկյանն այսօր հրապարակեց որոշումը, ըստ որի` Քոչարյանը կմնա կալանքի տակ։