Ողբերգական ավտովթար Արագածոտնում. վթարային իրավիճակ է ստեղծել Mercedes-ի վարորդը

Արագածոտնում տեղի ունեցած վթարի հետևանքով 4 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Այսօր կեսօրին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, որի հետևանքով 1 մարդ մահացել է, 3–ը` տեղափոխվել հիվանդանոց։ Այս մասին գրում է Shamshyan.com–ը։

Սարսափելի վթար Գեղարքունիքում. դին հայտնաբերվել է մեքենայից 80 մետր հեռավորության վրա

«Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի` Աշտարակի «գայի պոստի» մոտ բախվել են Волга և Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակ բժշկական կենտրոն»,–գրում է կայքը։

Ողբերգական ավտովթար Սևանի ճանապարհին. վարձույթով վերցրած BMW X5-ը վերածվել է մոխրակույտի

Վիրավորներից մեկը, սակայն, գիտակցության չգալով՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Ըստ կայքի` վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով հետընթաց է կատարել, ապա փորձել շրջադարձ կատարել ու վթարային իրավիճակ է ստեղծել Волга-ի վարորդի համար։ Բախումից հետո Волга-ն բախվել է «Բարդիներ» ռեստորանային համալիրի շենքի պատին: