ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն հերքում է մամուլում հայտնված լուրերը, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հոր՝ Գագիկ Վանեցյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լուսինե Մկրտչյանը։
«Արթուր Վանեցյանի հոր՝ Գագիկ Վանեցյանի դեմ ՊԵԿ-ում հարուցված քրեական գործ չկա»,- ասաց նա։
Հրաժարականի տեքստն ինքս եմ գրել. Վանեցյանն ի պատասխան Փաշինյանի խոսնակի
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, որ ՊԵԿ-ում քրեական գործ է հարուցվել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հոր նկատմամբ։ Գործի նախապատրաստական աշխատանքներն ամիսներ առաջ են իրականացվել, սակայն դրան ընթացք չի տրվել, քանի որ Վանեցյանը վարչապետի թիմակիցն էր։ Վանեցյանի հայրը` Գագիկ Վանեցյանը, գործարար է։
«Թող որևէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ». Վանեցյան