ԱԱԾ–ում ու ոստիկանությունում պետք է ոչ թե քաղաքական, այլ պրոֆեսիոնալ ղեկավարում. Ցոլակյան

Ոստիկանության ու ԱԱԾ ղեկավարների պաշտոններում 25-ամյա քաղաքական գործիչների նշանակումը համակարգի նախկին փորձառու ծառայողի համար անընդունելի է։ Ծառայության փորձ չունեցող անձանց համար այդ համակարգում դժվար կլինի կողմնորոշվելը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. ԱԱԾ–ում ու ոստիկանությունում պետք աշխատեն այդ համակարգերում գոնե որոշակի փորձ ունեցող մարդիկ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԻ նախարար,  Ազգային անվտանգության ծառայությունում ու ոստիկանությունում տարիների աշխատանքային փորձ ունեցող Ֆելիքս Ցոլակյանը։

Կան մի քանի թեկնածուներ. Փաշինյանը` Վանեցյանին փոխարինողի մասին

«Նախ առաջինը` քաղաքական գործիչներ չպիտի լինեն։ Նրանք քաղաքականության հետ պետք է ընդհանրապես կապ չունենան։ Ապաքաղաքական կառույցներ պետք է լինեն դրանք, որովհետև այնտեղ պետք է ոչ թե քաղաքական, այլ պրոֆեսիոնալ ղեկավարում»,– ասաց Ցոլակյանը։

Նրա համոզմամբ, հակառակ պարագայում, իրավապահ համակարգում չաշխատած ու ծառայողական փորձ չունեցող անձանց համար շատ դժվար կլինի նոր աշխատանքում կողմնորոշվելը։

Գործուղումների գումարները կառավարությանը չեն բավարարում. որոշել են էլի փող հատկացնել

Հիշեցնենք, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն օրենսդրական առաջարկություն է ներկայացրել, որով առաջարկվում է ոստիկանության պետի և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից՝ ներառելով դրանք քաղաքական պաշտոնների անվանացանկում:

«Կյանքում ոչինչ բացառված չէ, կայացած մարդ և գործիչ եմ, ինքս կորոշեմ` ինչ անել». Վանեցյան

Օրինագծով նախատեսվում է ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ նշանակել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող և Հայաստանում բնակվող, հայերենին տիրապետող ցանկացած անձի։

Մինչդեռ գործող օրենքը ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի պաշտոններում նշանակվելու համար պարտադիր պայման է սահմանում այդ համակարգերում բարձրագույն խմբի պաշտոն կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն զբաղեցրած լինելն ու գնդապետից ոչ ցածր կոչում ունենալը:

Հայաստանի արտգործնախարարությունը վերահսկելու է կառավարության անդամներին

Սեպտեմբերի 16-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու՝ «Լուսավոր Հայաստանի» առաջարկած օրինագիծը։

Նախագծի երկրորդ ու վերջնական ընթերցմամբ քննարկումն ու քվեարկությունը նախատեսվում է իրականացնել ԱԺ առաջիկա քառօրյայի ընթացքում։