ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Քիչ առաջ Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է 79-ամյա մի կին` այդպես էլ գիտակցության չգալով։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա բուժհաստատություն էր հոսպիտալացվել այսօր առավոտյան։
«Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մայրաքաղաքի Սեբաստիա փողոցում մեքենայով վրաերթի էր ենթարկել կնոջը։ Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ վարորդը չի լքել դեպքի վայրը և այլ անձանց հետ փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին, որը, փաստորեն, ստացել էր կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։
Ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. մեքենան այրվել է, 3 մարդ`մահացել. տեսանյութ
Տեղում ծառայություն իրականացրած ճանապարհային ոստիկանները մեքենան տեղափոխել են տուգանային հրապարակ։
Կատարվածի հանգամանքները իրավապահները պարզում են։ Մեր տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ էր։
Վթար Երևանի Բագրատունյաց պողոտայում. տուժածներից մեկի վիճակը ծանր է