«Սաշիկն այդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն է». Փաշինյան

Բանկային գաղտնիքի մասին օրինագիծը թույլ կտա թալանված փողերը վերադարձնել Հայաստան։ Փաշինյանը կոռուպցիայի բացահայտման օրինակով հիշել է Սերժ Սարգսյանի եղբոր օրինակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Բանկային գաղտնիքի մասին օրինագծից կառավարությունը չի հրաժարվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քենեդուն էլ եմ ես սպանել». Սաշիկ Սարգսյանի որդին չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

«Ես չեմ պատկերացնում, որ կոռուպցիայի դեմ կիսապայքար պիտի լինի։ Կոռուպցիայի դեմ պետք է լինի լիարժեք պայքար»,– ասաց Փաշինյանը։

Սամվել Ալեքսանյանը հերքեց Սաշիկ Սարգսյանի որդու դեմ տված նախկին ցուցմունքը

Նա նաև նշեց, որ Հայաստանում գործած կոռուպցիոն համակարգը  ստեղծել է այնպիսի օրեքներ ու սահմանափակումներ, որոնք կխոչընդոտեն կոռուպցիայի բացահայտմանը։

«Սաշիկի մենաշնորհը». ինչպես Ստեփանավանի էկզոտիկ մուրաբան ու օղին հաղթեցին կեղծիքը

Ցանցերը բռնած` փողոցներով վազենք, մարդ բռնե՞նք. Փաշինյանը խոսեց Սաշիկ Սարգսյանի մասին

«Բա որ ասում էին` բա Սաշիկի փողերն ո՞ւր են, որի մասին ասում էիք։ Չնայած վերջերս մի քանի իրադարձություններ են ի հայտ եկել, որից ես գալիս եմ մի եզրակացության, որ Սաշիկն այդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն է։ Բա պիտի հետաքննենք, բա ի՞նչ պիտի անենք։ Եվ թող իզուր տեղն աղմուկ չբարձրացնեն։ Այդ օրենքն ընդունվելու է, ու թալանված փողերը մինչև վերջին կոպեկը հետ են վերադարձվելու»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նաև շեշտեց, որ բանկային գաղտնիքը նույնիսկ օրենքի ընդունումից հետո կբացահայտվի միայն շատ լուրջ դեպքերում, դատարանի որոշմամբ։