Մի կողմից իմ ընկերն է, մյուս կողմից` իմ քաղաքական առաջնորդը. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը նշում է՝ չի նկատել, որ Վանեցյանը կաշկանդված լինի ինչ–ինչ գործերի շրջանակում։ Տեսել է միայն նրա լավ աշխատանքը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իմացել է Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին, սակայն հույս է ունեցել, որ «բանը դրան չի հասնի»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը։

Իմ հրաժարականը թող լինի «Կանգ առ»-ի սթափեցնող քայլ. Վանեցյանը խոսել է իր հրաժարականի մասին

Նշենք, որ Սիմոնյանն ու Վանեցյանը մտերիմ ընկերներ են։

«Օրեր առաջ հեռախոսով եմ հետը խոսել` կհանդիպենք–կխոսենքի «ձևաչափ» է եղել։ Քաղաքական գնահատական տալ չեմ կարող, քանի որ նոր է այս ամենը եղել։ Մի կողմից իմ ընկերն է, մյուս կողմից` երկրի ղեկավարն ու իմ քաղաքական առաջնորդը»,–ասաց նա։

Վանեցյանն ազատվում է պաշտոնից. Փաշինյանը մանրամասներ է հայտնում

Հարցին, թե կաշկանդվա՞ծ է եղել Վանեցյանն ինչ–ինչ իրավական գործերի շրջանակներում` Սիմոնյանը հայտնեց, որ կաշկանդվածություն չի տեսել, միայն լավ աշխատանք է տեսել։

Հիշեցնենք, որ այսօր Վանաձորում կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի` աշխատանքից ազատման միջնորդագիրը։

Կան մի քանի թեկնածուներ. Փաշինյանը` Վանեցյանին փոխարինողի մասին

Փաշինյանի ասածին հաջորդեց Վանեցյանի հայտարարությունն իր հրաժարականի մասին։

Վանեցյանը հայտնել էր, որ պետականաշինության տրամաբանության շրջանակներում որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։

Դանիելյան. «Արթուր Վանեցյանի հայտարարությունն ահազանգ է»

Այն, ըստ նրա, ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Վանեցյանը նշել է, որ թող իր հրաժարականը լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը։