Մի հրաժարականի պատմություն. ինչպես «սև կատու անցավ» Փաշինյանի ու Վանեցյանի արանքով

ԶԼՄ–ներում վերջին շրջանում լուրեր էին պտտվում ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին։ Այնուամենայնիվ, վարչապետի որոշումը` հայտարարված մամուլի ասուլիսի ընթացքում, անսպասելի էր։
Sputnik

Արթուր Վանեցյանի հրաժարականն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից` հակասական կարծիքների ու դատողությունների առիթ է տալիս։ Թեև մամուլում վերջին օրերին գրել են հրաժարականի հնարավորության մասին, Նիկոլ Փաշինյանի համապատասխան հայտարարությունը մամուլի ասուլիսում` բավական անսպասելի էր։

Վանեցյանն ազատվում է պաշտոնից. Փաշինյանը մանրամասներ է հայտնում

Վանեցյանը Փաշինյանի թիմում ամենահեղինակավոր պաշտոնյաներից էր, վերջին տարվա ընթացքում աղմկահարույց կոռուպցիոն բացահայտումները լրջորեն բարձրացրել էին կառույցի հեղինակությունը հասարակության աչքում։ Ճիշտ է, եղել է նաև նրա հեղինակության վրա ստվեր գցող դեպք. խոսքը Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության ղեկավարի սկանդալային գաղտնալսման մասին է, որում նրանք քննարկում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը։ Մինչև օրս էլ հայտնի չէ, թե ով է գաղտնալսել նրանց և հրապարակել զրույցը։

Կան մի քանի թեկնածուներ. Փաշինյանը` Վանեցյանին փոխարինողի մասին

Հավանաբար, մենք շուտ չենք իմանա, թե հատկապես ինչն է դարձել հրաժարականի պատճառ։ Ելնելով խնդրի յուրահատկությունից և բնույթից` սխալ կլիներ հանրությանը ներկայացնել անդրկուլիսային քննարկումների ինչ–որ նրբություններ։ Սակայն դա չի խանգարում մեզ մի քանի դատողություններ հայտնել գործընթացների վերաբերյալ, որոնք կարող էին հատուկ ծառայության ղեկավարությունում կադրային փոփոխությունների խթան դառնալ։

Իմ հրաժարականը թող լինի «Կանգ առ»-ի սթափեցնող քայլ. Վանեցյանը խոսել է իր հրաժարականի մասին

Հրաժարականի հնարավոր բացատրություններից մեկը հնչում է Փաշինյանի այն արտահայտության մեջ, որ նա օրերս դժգոել է տեմպերից, որոնցով իրավապահ մարմինները բացահայտում են կոռուպցիոն հանցագործությունները։ Թույլ տանք մեզ ենթադրել, որ նա որոշակի պահանջներ է ունեցել Վանեցյանից։ Չէ՞ որ հենց ԱԱԾ–ն է կրել հիմնական բեռը այս գործընթացում։ Հնարավոր է, որ Վանեցյանի վրա ինչ–որ ճնշում է գործադրվել, ինչը հակասել է սպայական պատվի մասին նրա պատկերացումներին։ 

Մի կողմից իմ ընկերն է, մյուս կողմից` իմ քաղաքական առաջնորդը. Ալեն Սիմոնյան

Բացառված չէ, որ վարչապետը նրանից կոռուպցիայի և հենց Փաշինյանի ընդդիմադիրների դեմ պայքարի «անսովոր մեթոդներ» է պահանջել։ Իսկ այդ ընդդիմադիրները շատ են։ Նրանցից մեկը հիմա կալանքի տակ է և սպասում է դատարանի որոշմանը, որը կհրապարակվի սեպտեմբերի 17–ին։ Խոսքը, իհարկե, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին է։

Եվս մեկ վարկած վերաբերում է Դավիթ Սանասարյանի շուրջ ստեղծված իրավիճակին։ «Թավշյա հեղափոխության» օրերին Փաշինյանի համախոհը, իսկ հետագայում՝ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարը  քննության տակ է` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Քրեական գործը հարուցվել է ԱԱԾ կողմից ստուգումների արդյունքում։ Բայց հիմա գործը, փաստացի, փակուղի է մտել։

Սարգսյանը ստորագրեց Վանեցյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը

Հատուկ ծառայությունը նախաձեռնել է քրեական գործընթաց` դրանով հանդերձ վնաս հասցնելով Փաշինյանի ու նրա թիմի հեղինակությանը, իսկ հետո քննությունը կանգ է առել։ Այս իրավիճակում վարչապետը բոլոր հիմքերն ունեցել է Վանեցյանից հաշիվ պահանջելու նրա գործողությունների համար։ Կրկնենք, որ սա ընդամենը վարկած է, առավել ևս, որ Սանասարյանի հետ կապված պատմությունը չէր կարող  աղմկահարույց հրաժարականի պատճառ դառնալ։ Կարծում ենք, որ պետք է խոսել գործընթացների և գործոնների ամբողջության մասին։

«Դա այնքան նուրբ հարց է, որ դրա վերաբերյալ ցանկացած մեկնաբանություն կարող է ավելորդ շահարկում դառնալ, իսկ ենթադրությունները` մտացածին և սխալ թվալ։ Հույս ունեմ, որ Վանեցյանը մի գեղեցիկ օր ավելի առարկայական պարզաբանումներ կներկայացնի»,-Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Մարդկային զարգացման կենտրոն» կազմակերպության նախագահ Թևան Պողոսյանը։

Վարչապետի մամուլի քարտուղարը Վանեցյանին կոչ է անում չկորցնել սպայի արժանապատվությունը

Նա չի բացառում, որ հրաժարականը կարող է զուտ տեխնիկական պատճառներ ունենալ։ Պողոսյանի խոսքով` հասարակությունը սիրում է ընկնել սենսացիաների հետևից, սակայն պետք չէ մոռանալ, որ խոսքն այնպիսի ոլորտի մասին է, ինչպիսին է ազգային անվտանգությունը։ Եվ այստեղ ցանկացած գնահատական և մեկնաբանություն պետք է լավ ստուգված և զգուշավոր լինի։

Անկախ այսօրվա որոշման պատճառներից` «թեժ աշունը», որի մասին այս տողերի հեղինակը լսում է վերջին տասը տարիների ընթացքում, կարող է իրականություն դառնալ։ Մնում է միայն հուսալ, որ պետության դիմադրողականությունն առկա մարտահրավերների և սպառնալիքների նկատմամբ՝ այդ «թեժությունից» չի տուժի։