Կան մի քանի թեկնածուներ. Փաշինյանը` Վանեցյանին փոխարինողի մասին

Փաշինյանը խոսել է ԱԱԾ տնօրենին պաշտոնից ազատելու մասին և նշել, որ Վանեցյանն արդեն պետական պաշտոնյա չէ և կարող է հանգիստ անել ցանկացած հայտարարություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի որոշել` ում է նշանակելու Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում։ Այս մասին Փաշինյանն ասաց այսօր` Վանաձորում տեղի ունեցող իր մամուլի ասուլիսի ժամանակ։

Սարգսյանը ստորագրեց Վանեցյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը

«Կան մի քանի թեկնածուներ, կքննարկենք ու որոշում կկայացնենք»,–ասաց նա։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե Վանեցյանի հայտարարությունն արդյո՞ք քննադատություն է իր ղեկավարման հանդեպ, ինչին ի պատասխան Փաշինյանը նշեց, որ սովորաբար արձագանքում է հայտարարություններին, որոնք անձամբ կարդացել է։

Վանեցյանն ազատվում է պաշտոնից. Փաշինյանը մանրամասներ է հայտնում

«Վանեցյանը փաստացի արդեն պետական պաշտոնյա չէ և կարող է հանգիստ ցանկացած հայտարարություն անել։ Ես կկարդամ այն, եթե հավելելու, մեկնաբանության կարիք լինի, կանեմ»,–նշեց նա:

Իմ հրաժարականը թող լինի «Կանգ առ»-ի սթափեցնող քայլ. Վանեցյանը խոսել է իր հրաժարականի մասին

Հիշեցնենք, որ Վանեցյանը հայտնել էր, որ պետականաշինության տրամաբանության շրջանակներում որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն, ըստ նրա, ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Վանեցյանը նշել է, որ թող իր հրաժարականը լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը։