Խուսափե՛ք մոտ օրերս Արագած բարձրանալուց. Զբոսաշրջության կոմիտեի զգուշացումը

Հետագայում վերելքներ կատարելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել անվտանգության կանոնները: Հարցի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացվել:
Sputnik

ԵՐԵՎԱն, 15 սեպտեմբերի-Sputnik. Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Զբոսաշրջության կոմիտեն հորդորում է խուսափել մոտ օրերս դեպի Արագած վերելքներ իրականացնելուց: Այս մասին կոմիտեն տեղեկացնում է Facebook-ի իր պաշտոնական էջում՝ նշելով, որ հարցի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացվել նաև Ալպինիզմի հայկական ֆեդերացիայի և պատասխանատու այլ կառույցների մասնագետների հետ:

Հաղորդագրության մեջ կոմիտեն նաև նախազգուշացնում է, որ հետագայում վերելքներ կատարելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել անվտանգության կանոնները, մասնավորապես.

  • Բարձրանալ մեծ խմբերով,
  • Վերելք կատարել միայն փորձառու գիդի ուղեկցությամբ,
  • Տեղաշարժվել միայն լեռնային արահետների ուղղությամբ,
  • Վերելք կատարելուց առաջ նախապես տեղեկացնել «911» ծառայությանը կամ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիային։
Ինչը կարող էր Արագածի վրա արջի հարձակման պատճառ դառնալ. մեկնաբանում են մասնագետները

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագած լեռան վրա: Ժամը 14:26-ին «911» ծառայությունը Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Ժ.-ից ահազանգ է ստացել, որ ինքն ու ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռ, արջը հարձակվել է իրենց վրա։

Հայաստանում որպես զբոսաշրջիկ գտնվող ազգությամբ լեհ տղան իր նշանածի հետ բարձրացել է Արագած լեռ։ Մոտ 3500 մետր բարձրության վրա արջը հանկարծակի հարձակվել է նրանց վրա։

«Պյոտրը հանկարծ կանգ առավ ու բղավեց». արջի հարձակման մասին պատմում է մահացած տղայի նշանածը

Արջը, որն ամուր բռնել է տղային, սկսել է գլորվել ու տղայի հետ ժայռից գահավիժել է ցած։ Աղջիկն անմիջապես ահազանգել է փրկարարական ծառայություն։

Դեպքի վայր եկած հրշեջ-փրկարարներն ու իրավապահները հայտնաբերել են երիտասարդի դին, որի գլուխն անճանաչելիորեն ջնջխված է եղել։

Արագած լեռան վրա արջի հարձակման զոհ դարձած երիտասարդը 33 տարեկան էր. նոր մանրամասներ

Sputnik Արմենիայի տեղեկություններով` արջի հարձակման զոհ դարձած տղամարդը 33 տարեկան էր և ապրում էր Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: 31-ամյա նշանածը նույնպես Վարշավայի բնակիչ է: