ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի-Sputnik. Մահացել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի մայրը՝ Լուսին Քեշիշյանը: Այս կապակցությամբ Արամ Ա-ին ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես տեղեկացանք ՀՀ վարչապետի կայքից, հեռագրում, մասնավորապես, ասված է. «Վեհափառ Տեր, խոր ցավով տեղեկացա Ձեր մայրիկի՝ տիկին Լուսինի մահվան մասին։ Ապրելով հայրենիքից հեռու՝ տիկին Լուսինն ընտանիքում պահպանել է ազգային արժեքներն ու հայ ընտանիքի ավանդույթները»:
Արամ Ա–ն 12 կետից կազմված նամակ է ուղղել Փաշինյանին. «Հրապարակ»
Իր ցավակցական հեռագրում վարչապետը նշել է, որ սփյուռքում հայապահպանությանը, ազգային ինքնության ու մշակութային արժեքների ամրապնդմանը միտված՝ Արամ Ա-ի գործունեությունը դրա վառ վկայությունն է:
ԱԺ 3 պատգամավորներն Արամ Ա կաթողիկոսին առաջարկել են փոխարինել Գարեգին Բ–ին. «168 ժամ»
Հեռագրի վերջում վարչապետը նշել է, որ կիսում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի անդառնալի վիշտը։