Արմեն Սարգսյանն ու իր տիկինը ցավակցական հեռագիր են հղել Արամ Ա-ին

Արամ Ա. Քեշիշյանը ծնվել է 1947 թվականի մարտի 8-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն է արդեն 24 տարի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Մահացել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի մայրը՝ Լուսին Քեշիշյանը: Այդ առիթով Արամ Ա-ին ցավակցական հեռաքիր են հղել Հայաստանի  Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

Արամ Ա–ն 12 կետից կազմված նամակ է ուղղել Փաշինյանին. «Հրապարակ»

«Թուրքիան պետք է վերադարձնի հայկական եկեղեցիներն ու վանքերը». Արամ Ա

«Վեհափառ Տեր, խորին ցավ ապրեցինք՝ ստանալով Ձեր սիրելի մոր՝ մեծահարգ Լուսին Քեշիշյանի մահվան գույժը։

Քաջատեղյակ եմ տիրամայր Լուսինի հանդեպ Ձեր որդիական ջերմ զգացմունքին։

Լավագույն հիշողություններն ունենք հարգարժան Լուսին մայրիկից։

Ընդունեք, խնդրեմ, մեր և մեր ընտանիքի մխիթարանքի ու վշտակցության անկեղծ խոսքերը։

Արամ Ա–ն կմեկնի Հալեպ ` օծելու Սուրբ Քառասնից Մանկաց եկեղեցին

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի», -ասվում է ցավակցական հեռագրում։

Սփյուռքը մտահոգված է. Արամ Ա–ն կոչով դիմել է քաղաքական ուժերին

Նշենք, որ Արամ Ա-ն Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս է դարձել 1995 թվականի հունիսի 28-ին։ Օծումը տեղի է ունեցել 1995 թվականի հուլիսի 1-ին։ Կաթողիկոս դառնալուց հետո Արամ Ա-ն լուծել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության առաքելության վերակազմակերպման և վերածաղմկան աշխատանքները։