Ալեքսանյանը չեմպիոնական ճանապարհին. նա հաղթել է բելառուս, ֆին, թուրք և իրանցի մրցակիցներին

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հասել է կիսաեզրափակիչ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանը ներկայացնող հայտնի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 97 կգ քաշային կարգում իր պայքարն սկսեց որակավորման փուլից, որում 5:1 հաշվով հաղթանակ տարավ Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Հրաբովիկի նկատմամբ: Այնուհետև բացահայտ հաղթանակի հասավ ֆինն Մաթի Կոսմանենի նկատմամբ:

Սպիտակ արջը ջախջախիչ պարտության մատնեց Բելառուսի ներկայացուցչին

1/8 եզրափակիչում Ալեքսանյանը 4:2 հաշվով առավելության հասավ Թուրքիայի ներկայացուցիչ Չենկ Իլդեմի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում մեր ըմբիշն 4:3 հաշվով առավելության հասավ իրանցի Մոհամադհադի Սարավիի նկատմամբ:

Կիսաեզրափակիչում Արթուր Ալեքսանյանի մրցակիցը վրացի Գիորգի Մելիան է: Նկատենք, որ բացի Ալեքսանյանից բրոնզե մեդալի հավակնում է միայն 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը:

Մալխաս Ամոնյանը 72կգ քաշային կարգում, սփոփիչ գոտեմարտում պարտվեց կորեացի Ջիյուն Լիին ու զրկվեց մեդալի համար պայքարից:

Սպորտային փառատոնը մեկնարկեց. ի՞նչ սպասել Հայաստանը ներկայացնող մարզիկներից