Երևան-Սևան ճանապարհին վթար է տեղի ունեցել. տուժածը տեղափոխվել է Գավառի ԲԿ

Կողաշրջված «Nissan Tiida»-ի ղեկին կին վարորդ է եղել։ Նրան հիվանդանոց են տեղափոխել մինչ փրկարարների տեղ հասնելը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 11-ին, ժամը 23:43-ին «911» ծառայությունը հաղորդում է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Խոշոր վթար Երևանում. տուժածների թվում երեխաներ կան

Դեպքի վայր է մեկնել ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Սևան հատվածի 9-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը (մոտ 30 տարեկան կին) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Նախկին փեսան դանակահարել է աներոջը. տուժածը հիվանդանոցում մահացել է

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել այն և ուղղել: