Վրաերթ Տավուշի մարզում. վարորդը տուժածին տեղափոխել է հիվանդանոց

Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին իր ավտոմեքենայով տեղափոխել է Դիլիջանի բժշկական կենտրոն, այնուհետև դեպքի մասին ահազանգել է ոստիկանության Դիլիջանի բաժին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Երեկ երեկոյան վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Դիլիջան քաղաքի բնակիչ՝ 55-ամյա Հովհաննես Պ-ն իր վարած Ford Transit մակնիշի 35 ՏV 542 համարանիշի ավտոմեքենայով Դիլիջան քաղաքի Կալենինի փողոցի վերջնամասում վրաերթի է ենթարկել Դիլիջանի բնակիչ՝ 62-ամյա Էդվարդ Թ-ին։ Այս մասին հայտնում է Shamshyan-com-ը։

Երևան-Սևան ճանապարհին վթար է տեղի ունեցել. տուժածը տեղափոխվել է Գավառի ԲԿ

Նշվում է, որ վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին իր ավտոմեքենայով տեղափոխել է Դիլիջանի բժշկական կենտրոն, այնուհետև դեպքի մասին ահազանգել է ոստիկանության Դիլիջանի բաժին։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները և ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Արմավիրի մարզում սկեսրայրը դանակով հարվածել է հարսին

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։