Քոչարյանի կողմնակիցներն ու ընդդիմադիրներն ակցիա են անցկացնում դատարանի դիմաց. տեսանյութ

Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն ու ընդդիմադիրները զուգահեռ ակցիա են անցկացնում Երևանի Շենգավիթի դատարանի շենքի դիմաց, որտեղ տեղի է ունենում ՀՀ նախկին նախագահի Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին դատական նիստը։
Sputnik

Հավաքվածների մի մասը պահանջում է  ազատ արձակել Քոչարյանին, մյուս մասը` նրան մեղադրում է 2008–ի մարտի 1–2–ի ողբերգական իրադարձությունների հետևանքով մարդկանց մահվան մեջ։

Ամենակարևորն այն է, որ Քոչարյանն ազատության մեջ լինի. Սեյրան Օհանյան

Միևնույն ժամանակ դատարանի դահլիճում ընթանում է Քոչարյանի ու մարտի իրադարձություններին մասնակցելու մեջ մեղադրվողների գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ հունիսի 25–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կրկին կալանավորել Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու Առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։ Սակայն Առաջին ատյանի դատավորը, որը պետք է քններ Քոչարյանի գործը, Դավիթ Գրիգորյանն է, որի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Գրիգորյանի դեմ քրգործ էր հարուցվել։ Ավելի ուշ Քոչարյանի գործը մակագրվեց մեկ այլ դատավորի` Աննա Դանիբեկյանի։

Քոչարյանի գործով հերթական դատավորին ինքնաբացարկ կհայտնեն, բայց ոչ այս նիստին

Նախկին նախագահը մեղադրվում է նաև առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ։ Քոչարյանը մեղադրանքները քաղաքական հետապնդում է  համարում։

Մեկնարկեց Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. Քոչարյանը ներկա է նիստին