ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզում շտապօգնության մեքենան կանչով մեկնելիս վրաերթի է ենթարկել հետիոտնի և տեղափոխել հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին: Ժամը 20:40-ի սահմաններում Ճամբարակի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայի վարորդը շտապօգնության ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին կանչով դեպքի վայր մեկնելիս վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել կայանված վիճակում գտնվող ВАЗ 2106 մակնիշի 35 PD 369 համարանիշի ավտոմեքենային:
Արտառոց դեպք Աշտարակում. մահացածի հարազատը հարձակվել է շտապօգնության մեքենայի վրա
Կայքի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը 06-ի վարորդն է եղել: Նա ավտոմեքենան կայանել է թույլատրելի հատվածում և փորձել վնասված անվադողը փոխել: