ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը հույս ունի լուծել Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքների հետ կապված խնդիրները։ Այս մասին այսօր ԱԺ–ում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
Ռուսական օրենսդրության համաձայն` Հայաստանում տրամադրված վարորդական իրավունքները Ռուսաստանի տարածքում չեն ճանաչվում, եթե մեքենան օգտագործվում է վճարովի աշխատանքի համար։ Այլ կերպ ասած՝ սեփական մեքենայով հայկական վարորդական իրավունքով կարելի է Ռուսաստան մտնել, բայց այնտեղ տաքսի, ավտոբուս կամ բեռնատար վարել չի կարելի։ Ռուսաստանում ճանաչվում են ԵԱՏՄ բոլոր երկրների վարորդական իրավունքները, բացի Հայաստանից։
Կանադայում թույլ կտան վարորդական իրավունք ստանալու համար քննությունը հայերեն հանձնել
«Երեկ Մոսկվայում եվրասիական տնտեսական խորհրդի նիստն էր. օրակարգում կրկին կար այդ հարցը։ Այդ հարցում քննարկվում է բազմակողմ և երկու ուղղությամբ։ Բազմակողմ, քանի որ համապատասխան պայմանագիրը ԵԱՏՄ–ի մասին չի նախատեսում այդպիսի սահմանափակում։ Երկկողմանի, քանի որ այս սահմանափակումն իրականացվել է համապատասխան ռուսական օրենքով», – ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով` աշխատանքն այդ ուղղությամբ շարունակվում է, հույս ունեն՝ կկարողանան հասնել արդյունքի:
ՀՀ փոխարտգործնախարարն այդ հարցին անդրադարձել էր նաև սեպտեմբերի սկզբին ԱԺ–ում խոսելիս։
Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքի խնդիրներն ամբողջությամբ կլուծվեն. պատգամավոր
Նշենք նաև, որ այդ թեման երկկողմանի օրակարգի կարևորագույն հարց է համարում նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։
Հայ–ռուսական հարաբերությունները կախված չեն Հայաստանի ներքաղաքական իրավիճակից. Տողանյան