Ինչու են ՀՀ-ում հայտնվում Ադրբեջանը որպես տարածաշրջան իդենտիֆիկացնող սմարթֆոններ. Ավդալյան

Հայաստանում ադրբեջանական սմարթֆոնների տարածումն ազգային անվտանգության տիրույթում գտնվող հարց է: 
Sputnik

«Nout.am» ընկերության հիմնադիր Ներսես Ավդալյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման շրջանակում անդրադարձել է այն հարցերին, թե ինչպես և ինչ նպատակով են հայկական շուկայում հայտնվում Ադրբեջանը որպես տարածաշրջան իդենտիֆիկացնող սմարթֆոնները, ինչպես են խաբում գնորդներին և ինչպիսի տեղեկատվական ռիսկերի առջև կարող է հայտնվել մեր հասարակությունը:

Նոր սերնդի Android-ն արդեն հասանելի է. ինչ նորամուծություններ կլինեն սմարթֆոններում

Ներսես Ավդալյանը նշում է, որ իրենք ադրբեջանական սմարթֆոնների ծագումնաբանությունը բացահայտել են թեստավորման ընթացքում, ինչն իրենց համար եղել է մեծ ու տհաճ անակնկալ:  

«Մեր փոստային ծառայություններում ու մաքսային անցակետերում պետք է ուժեղացվի հսկողությունը: Ոչ միայն մեկ, այլ մի քանի անվտանգության մասնագետներ պետք է աշխատեն, որպեսզի ստուգեն Հայաստան ներկրվող նմանատիպ ապրանքներն ու դրանց ծագումնաբանությունը: Պատկերացնու՞մ եք՝ ադրբեջանական սմարթֆոնները շրջանառության մեջ լինեն սահմանամերձ կամ ընդհանրապես հայկական զորամասերում:

Պանթուրքի՞զմ, թե՞ Ադրբեջան. որտեղ է հայ–թուրքական սահմանի բանալին

Ադրբեջանցիները հաստատ բարեկամական մղումներից չէ, որ ցանկանում են Հայաստանում տարածել իրենց սմարթֆոնները: Հայաստանից ստացվող ցանկացած ինֆորմացիա իրենց համար օդ ու ջրի նշանակություն ունի»,- զգուշացնում է Ներսես Ավդալյանը: 

Ռուսաստանի մեդիադաշտում Հայաստանն առաջ է անցնում Ադրբեջանից․ դեսպան

Nout.am ընկերության հիմնադիրը լուրջ կասկածներ ունի, որ ՀՀ-ում գործում է կազմակերպված ցանց, որը շահագրգռված է մեզ մոտ ադրբեջանական սմարթֆոնների տարածմամբ, իսկ սա արդեն ազգային անվտանգության տիրույթում գտնվող հարց է: 

Հանդիպում Վիենայում. ակնկալե՞լ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների փոփոխություն

Ներսես Ավդալյանը շարունակում է ակտիվորեն տեղեկատվություն հավաքել խնդրահարույց սմարթֆոնների վերաբերյալ և ՀՀ քաղաքացիներին հորդորում գնումների ժամանակ լինել զգույշ՝ ստուգել գնվող ապրանքի ծագումնաբանությունը: