ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Այսօր Տավուշի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել. 47-ամյա տղամարդը մոտոցիկլով գլխիվայր շրջվել է ու տեղում մահացել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։
«Ժամը 17:45-ի սահմաններում, Դովեղ գյուղի բնակիչ, 47-ամյա Փաշիկ Ղազարյանը իր վարած մոտոցիկլով գյուղամիջյան ճամապարհում դեռևս անհայտ պայմաններում գլխիվայր շրջվել է: Վթարի հետևանքով Փ. Ղազարյանը տեղում մահացել է»,–նշված է կայքում։
Երևանում բախվել են Սամվել Ալեքսանյանի ավտոմեքենան ու Միքելե Պլաչիդոյի մոտոցիկլետը
Կայքի փոխանցմամբ` մեքենայի վրա սովետական պետհամարանիշեր են եղել։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ողբերգական դեպք Երևանի կենտրոնում. կեղծ ահազանգը մոտոցիկլավարի մահվան պատճառ է դարձել
Քննիչի հանձնարարկանով մոտոցիկլը տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: