«Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա» ֆուտբոլային հանդիպման նախախաղային մարզումները. տեսանյութ

Սեպտեմբերի 8-ին կայանալիք ֆուտբոլային հանդիպումից առաջ Հայաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլային թիմերը նախախաղային մարզումներ են անցկացրել։ մարզումների լավագույն ակնթարթները ֆիքսել է Sputnik Արմենիայի տեսախցիկը։
Sputnik

Կիրակի, սեպտեմբերի 8-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում EURO-2020-ի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կհյուրընկալի Բոսնիա և Հերցեգովինայի ազգային ընտրանուն: Սա հավաքականների երկրորդ հանդիպումն է՝ առաջինը տեղի ունեցավ մարտին Սարաևոյում, որտեղ մեր հավաքականի տղաները 2-1 հաշվով պարտվեցին:

Հանդիպումից առաջ հավաքականները մարզվել էն Հանրապետական մարզադաշտում: Մարզումների լավագույն դրվագները դիտեք Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն նախագծում։