ՌԱԴԻՈ

Մարտիրոսյան. «Նոր մեքենաների մաքսազերծման գումարը չի նվազի, իսկ հներինը` նկատելի կաճեն»

19-20 տարվա «Օպել-Վեկտրայի» շուկայական գինը 2020 թ. Հունվարի 1-ից մոտ մեկուկես անգամ կթանկանա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Պանդուխտ Մարտիրոսյանը։
Sputnik

 

Մարտիրոսյան. «Նոր մեքենաների մաքսազերծման գումարը չի նվազի, իսկ հներինը` նկատելի կաճեն»

«19-20 տարվա «Օպել-Վեկտրան», որի շուկայական գինը մոտ 3000 դոլար է, 2020թ. հունվարի 1-ից ԵԱՏՄ մաքսատուրքի դրույքաչափի կիրառմամբ մաքսազերծելուց հետո, Հայաստանում կարժենա  նվազագույնը 5000 դոլար»,- ասաց նա։

Ե՞րբ շահագործման կհանձնվի Գյումրու ավտոմաքսատունը. հայտնի է բացման օրը

Տնտեսագետի խոսքով` փոփոխությունները կտարածվեն ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց վրա։ Ի դեպ, բացի «Օպել»-ներից, գործարանային վիճակում գտնվող մեքենաների գներն էլ կաճեն, բայց`ավելի քիչ։

«Լրիվ նոր, այսպես ասած՝ «յուղը վրան» մեքենաների դեպքում էլ, գները կաճեն, բայց ավելի քիչ՝ մինչև 15 տոկոս»,- նշեց տնտեսագետը:

Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների թիվն ավելի է մեծանալու. ի՞նչ է առաջարկում ՊԵԿ–ը

Հիշեցնենք, որ մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանում մեքենաների մաքսատուրքը կշարունակի մնալ մեքենայի արժեքի 10%–ի մակարդակում, անկախ մեքենայի տարիքից և շարժիչի ծավալից։ 2020 թվականից սկսած մեքենաների տուրքը կկազմի 1,6 եվրո` շարժիչի յուրաքանչյուր խորհանարդ սանտիմետրի համար։ Ստացվում է, որ 1,5 լիտր շարժիչ ունեցող մեքենայի մաքսազերծումը 2400  եվրա կարժենա։ Հայաստանում այսօր հիմնականում 1,5-1,8 լիտր ծավալով շարժիչ ունեցող  մեքենաներ են ներկրվում, որոնք դեռ միջինում արժեն մինչև 3,5 հազար դոլար։