Երևանում 2.5 տարեկան երեխան ընկել է 6-րդ հարկից

Մարդիկ նկատել են երեխային և ահազանգել «911» ծառայություն։ Փոքրիկը վերակենդանացման բաժանմունքում է, հետազոտություններ են անցկացնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Թումանյան փողոցի շենքերից մեկի 6-րդ հարկից այսօր երեխա է ընկել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

««911» ծառայությունը ժամը 10:32-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բակում նկատել են 2.5 տարեկան երեխայի, որը, ըստ նախնական տվյալների, ընկել է նույն շենքի 6-րդ հարկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Արնանման հետքեր, պարկուճներ. Մալաթիա-Սեբաստիայի կրակոցների դեպքով քրգործ է հարուցվել

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

ԱԻՆ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ երեխան ողջ է, տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Բուժկենտրոնից էլ տեղեկացրին, որ փոքրիկը վերակենդանացման բաժանմունքում է, հիմա հետազոտություններ են անցկացնում։

Երեխայի վիճակի վերաբերյալ մանրամասները կարող եք կարդալ այստեղ։

Կրակոցներ Արմավիրում. հոլովվում է Մանվել Գրիգորյանի եղբորորդու անունը