Համբարձում Մաթևոսյանը նշում է` Արմավիրի մարզում բացահայտվել են 1700 հա ստվերային այգիներ, որոնց ոռոգման դիմաց գանձված գումարները մխսվել են։
Եղեգնուտի համայնքապետին կասկածում են գերեզմանների վերանորոգման գումարները յուրացնելու մեջ
«Սա հենց խոսում է համակարգված կոռուպցիայի մասին։ Այգիները ջրվել են, գումարները վճարել են ջրօգտագործող ընկերություններին, բայց բյուջե մուտք չեն արվել»,– ասում է նա։
Նրա խոսքով` ստվերային այգիների սեփականատերերի հետ այժմ կնքվել են համապատասխան պայմանագրեր, ֆիքսվել է օգտագործված ջրի քանակը, և նրանք բերվել են օրինական դաշտ։ Կոռուպիոն դրսևորումները, սակայն, միայն ստվերային այգիներով չի սահմանափակվում։ Պարզվում է` Արմավիրում գործող ՋՕԸ-երը մսխել են նաև պետության տրամադրած գումարները։
«Ամեն տարի պետությունը բավականին մեծ գումարներ է տվել ՋՕԸ-երին, որպեսզի ոռոգման սեզոնին ընդառաջ մաքրեն ներտնտեսային ցանցերը։ Ըստ տարածված խոսակցությունների` այդ բոլոր միջոցները մսխվել են»,- նշում է մարզպետը։
Նա անդրադառնում է նաև կթական հաստատություններում ու հիվանդանոցներում գրանցված ապօրինություններին:
«Բազմաթիվ չարաշահումներ են եղել նաև հողհատկացումների ոլորտում, հողատարածքների սեփականաշնորհման գործընթացներում և դրանց հետ կապված աճուրդներում: Սա բնորոշ էր ոչ միայն մեր, այլև Հայաստանի բոլոր մարզերին: Այժմ փորձում ենք արմատապես փոխել դրությունն ու շտկել ոլորտներում առկա իրավիճակը: Կարող եմ վստահեցնել, որ Արմավիրի մարզում համակարգային կոռուպցիան վերացել է: Այժմ մեր ուշադրության կենտրոնում են Արմավիրի մարզային ենթակառուցվածքներն ու դրանց արդիականացման աշխատանքները»,- նշում է Մաթևոսյանը:
Մարզպետի տեղեկացմամբ՝ իրենք սերտորեն համագործակցում են իրավապահ մարմինների հետ և իրենց լծակների շրջանակում վերահսկողություն իրականացնում բոլոր ոլորտների վրա: