Հայտնի է` երբ կհրապարակվի Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ՍԴ վճիռը

Դատական նիստը շարունակվում է և այսօրվա ընթացքում վճիռը չի հրապարակվելու:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ վճիռը ՍԴ-ն այսօր չի հրապարակի։ Այս մասին լրագրողներին ասաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։

Նրա խոսքով` ամենայն հավանականությամբ, ՍԴ-ն վճիռը կկայացնի վաղը` սեպտեմբերի 4-ին, օրվա երկրորդ կեսին:

Ռոբերտ Քոչարյանի գործով նոր դատավորի նախագահությամբ առաջին նիստը տեղի կունենա հաջորդ շաբաթ

«Դատական նիստը շարունակվում է և այսօրվա ընթացքում վճիռը չի հրապարակվելու: Վաղը, առնվազն մեկ ժամ առաջ մենք կհրապարակենք, թե հստակ, որ ժամին դատարանը կընթերցի վճիռը»,- ասաց Ղազարյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն այսօր` սեպտեմբերի 3-ին,  քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը:

Քոչարյանը ՍԴ-ին խնդրում է ստուգել Քրեական դատավարության օրենսգրքի երկու՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը:

Քոչարյանները ոչ մի գույք էլ չեն հանել վաճառքի. Լևոն Քոչարյանը հերքում է լուրը. տեսանյութ

2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ  Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, այն է` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի տապալում: