Պուտինի` Քոչարյանին ուղղված շնորհավորանքում որևէ արտառոց բան չկա. դեսպան Տողանյան

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրվա կապակցությամբ ուղղված շնորհավորանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik.  Այն, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհՀայաստանիավորել է կալանքի տակ գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՌԴ-ում ՀՀ դեսպանն արտառոց չի համարում: Այս մասին դեսպանն այսօր ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։

ՌԴ-ն չի մերժել Միհրան Պողոսյանի արտահանձնումը. ինչ է իրականում տեղի ունեցել. դեսպան

Հարցին` հնարավո՞ր է, որ պաշտոնական Կրեմլի շնորհավորանքը դիտվի որպես աջակցություն Քոչարյանին, դեսպանը պատասխանեց.

«Ոչ, չի կարող, քանի որ դա Հայաստանի ներքին հարցն է»:

Դեսպանի խոսքով` չի կարող խոսք լինել Հայաստանի ներքին գործերում Ռուսաստանի խառնվելու փորձերի մասին:

Հիշեցնենք` ավելի վաղ ՝ օգոստոսի 31-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել էր Ռոբերտ Քոչարյանին ՝ ծննդյան 65-ամյակի առթիվ: «Հարգելի Ռոբերտ Սեդրակի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս 65-ամյակի կապակցությամբ։ Ձեր բազմամյա պետական գործունեությամբ Դուք արժանի հարգանք եք վաստակել ինչպես հայրենակիցների շրջանում, այնպես էլ արտերկրում, նշանակալի ավանդ եք ներդրել ժամանակակից Հայաստանի զարգացման և Անդրկովկասի՝ անվտանգության և կայունության ապահովման գործում»։

Ընդգծելով երկրորդ նախագահի մեծ դերը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման մեջ՝  Պուտինը Քոչարյանին ամուր առողջություն և տոկունություն էր մաղթել։

Ռոբերտ Քոչարյանի գործով նոր դատավորի նախագահությամբ առաջին նիստը տեղի կունենա հաջորդ շաբաթ

Հիշեցնենք` 2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Այս պահին Ռոբերտ Քոչարյանը գտնվում է կալանավայրում։