ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի Կրասնոգորսկ քաղաքում ողբերգական դեպք է գրանցվել. ջրամբարում մոտորանավակը ջրասուզակի է հարվածել։ Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսակայա պրավդան»։
Դեպքը տեղի է ունեցել երեկ, Մոսկվայի ժամանակով 23:05–ի սահմանում Սոգլասիա փողոցի մոտ։ Հայտնի է, որ նավը պատկանում է տեղի «Սոխո Քանթրի քլաբ» զբոսանավային ակումբին։
«18+» ակումբի հաճախորդները իրար ծեծել են, դիմելաձևը դուր չի եկել
Տղամարդը լուրջ վնասվածքներ է ստացել։ Mash Telegram ալիքի տվյալներով` ջրասուզակը 25 տարեկան Տարոն Բաժայանն է։ Աղբյուրի համաձայն` բժիշկները չեն հասցրել փրկել նրան։
Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզում են դեպքի հանգամանքները։
Վրաստանում ավտովթարից տուժածներից Երևան են հասցրել ևս երկուսին. նոր մանրամասներ