Դժբախտ պատահար Երևանում. աշխատավայրում ստացած այրվածքների պատճառով տղամարդը մահացել է

35 և 46 տարեկան երկու տղամարդ խորը այրվածքներ են ստացել աշխատավայրում՝ խառնիչը պտտվելու ժամանակ առաջացած բոցի հետևանքով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Երևանում երկու տղամարդ աշխատանքի ժամանակ այրվածքներ են ստացել ու հիվանդանոց տեղափոխվել. նրանցից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

«Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին. ժամը 13։15-ի շրջանում Այրվածքաբանական հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ տարբեր այրվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 46 և 35 տարեկան երկու տղամարդ»,–հայտնեցին ոստիկանությունից։

Դժբախտ պատահար. փրկարարներին չի հաջողվել փրկել 17-ամյա պատանու կյանքը

46–ամյա տղամարդու մոտ եղել է «մարմնի մակերեսի 50 տոկոսի ջերմային այրվածք, վերին շնչուղիների այրվածք, ծանր այրվածքային շոկ», իսկ 35 տարեկան տղամարդու մարմնի մակերեսի 4 տոկոսն այրված է եղել։

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք վնասվածքները ստացել են աշխատավայրում՝ խառնիչը պտտվելու ժամանակ առաջացած բոցի հետևանքով:

Դժբախտ պատահար Էրեբունի վարչական շրջանում. Աղի լճում տղամարդ է խեղդվել
Սեպտեմբերի 1-ին բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ 46-ամյա տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է:

Նախապատրաստվում են նյութեր: