Աշունը եկել է ոչ միայն օրացույցով. եղանակի տեսություն

Աշունն իր իրավունքներին տեր կկանգնի նաև Երևանում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Այսօրվանից սկսած՝ մինչև սեպտեմբերի 6-ը, հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ կայքից:

Նստարանները լինեն, դնելու տեղ կգտնվի. քաղաքապետարանը 82 մլն-ի նստարան է պատվիրել

Ըստ հիդրոօդերևութաբանների կանխատեսումների՝ քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Աշունն իր իրավունքներին տեր կկանգնի նաև Երևանում, որտեղ ևս սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում: 

60–ամյա տղամարդը «ճղել է» Սևանը. հաջորդը Վանա՞ լիճն է. տեսանյութ
Տեղումներին զուգահեռ՝ զգալիորեն կնվազի նաև ջերմաստիճանը: Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է 26-28, գիշերը՝ 16-18 աստիճան տաքություն:

Հանրապետությունում այսօր ամենացածր ջերմաստիճանը կգրանցվի Սյունիքի նախալեռնային շրջաններում, որտեղ ցերեկը կլինի 12-17, գիշերը՝ 8-11 աստիճան տաքություն: