Երգիչ և կոմպոզիտոր Ալեքսանդր Ռոզենբաումը ծանր վիրահատություն է տարել

67-ամյա արտիստը մի քանի ժամ տևած ծանր վիրահատությունից հետո գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Ալեքսանդր Ռոզենբաումը ծանր վիրահատություն է տարել։ Այս մասին հայտնում է Baza Տելեգրամ ալիքը։

Հայտնի երգիչ Անդին պատմել է, թե ինչպես են Իրանում ընդունում հայերեն երգերը

Ըստ տեղեկությունների` այս պահին նա գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկի  վերակենդանացման բաժանմունքում։

Աղբյուրների հաղորդմամբ` վիրահատությունը մի քանի ժամ է տևել և բժիշկների խոսքով` հաջող ավարտվել։

Ավելի մանրամասն տեղեկություն այն մասին, թե ինչ վիրահատություն է տարել արտիստն ու ինչպես է իրեն զգում, դեռևս չկա։

Ալեքսանդր Ռոզենբաումը խորհրդային և ռուսաստանցի երգիչ է, հեղինակ կատարող, պոետ, երաժիշտ, կոմպոզիտոր և դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ։