Վերաքննիչը Քոչարյանների գործով միանգամից երկու բողոք է մերժել. պաշտպանական թիմ

Վերաքննիչ դատարանին ուղղված երկու բողոքներն էլ մերժվել են։ Մեկն ուղղված էր Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման գործով առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, մյուսը Սեդրակ Քոչարյանի գործով էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացականյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, մերժել է Գլխավոր դատախազության բողոքը քննության ընթացքում ՀՔԾ պետի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման գործով առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։  Այդ մասին հայտնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը։

Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել. «Արցախը կրկին կանգնած է դժվարին մարտահրավերների առաջ»

Հիշեցնենք` ավելի վաղ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն իրեն թույլ էր տվել մի շարք արտահայտություններ՝ խախտելով Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը։ Մասնավորապես, ՀՔԾ պետը հաստատված փաստ էր համարել  Քոչարյանին վերագրվող Սամանադրական կարգը տապալելու մեղադրանքը։

Բացի այդ, Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է Գլխավոր դատախազության մեկ այլ բողոք՝ հաստատելով, որ խախտվել է նաև Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը։ 

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամետը ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Սեդրակ Քոչարյանը հանցագործություններ է կատարել։ Առաջին ատյանի դատարանը բավարարել էր պաշտպանների բողոքն այս հայտարարությունների դեմ։

Համոզված եմ, որ արդարադատությունը կհաղթի. Սարգսյանը շնորհավորել է Քոչարյանին

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և Սահմանադրական դատարանի որոշման վրա ճնշում գործադրելու, իսկ նրա որդին` Սեդրակ Քոչարյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է` առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու և առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու մեջ։