Վրաստանում ավտովթարից տուժածներից Երևան են հասցրել ևս երկուսին. նոր մանրամասներ

Օգոստոսի 31-ին Երևան–Բաթում միկրոավտոբուսի վթարից տուժած ՀՀ երկու քաղաքացիների վիճակը ծայրահեղ ծանր է: Նրանց  առայժմ հնարավոր չէ տեղափոխել Հայաստան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 1-ի առավոտյան Երևան են տեղափոխել Երևան-Բաթում ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարից տուժած ևս երկու քաղաքացու:

Վթարի է ենթարկվել Երևան-Բաթում միկրոավտոբուսը. կան զոհեր և տուժածներ

ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը հայտնում է, որ այսօր 08:38-ին Հայաստան են տեղափոխվել Լենա Մ.-ն և Աննա Ա.-ն:

Տեղեկատվության համաձայն՝ Լենա Մ.-ն տեղափոխվել է «Էրեբունի», իսկ Աննա Ա.-ն՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Նրանց վիճակը գնահատվում է ծանր:

Հիշեցնենք, օգոստոսի 31-ին, ժամը 03:10-ի սահմաններում Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի էր ունեցել վթար: Բախվել էին «Mercedes Sprinter» մակնիշի մարդատար և «Ford Transit» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները:

Մահվան ելքով խոշոր վթար Բաթում–Քոբուլեթի ճանապարհին. համացանցում տեսանյութ է հայտնվել

Մարդատար ավտոմեքենայի ուղևորներ 53- ամյա Գրետա Ա.-ն և 28-ամյա Մարտա Ս.-ն վթարի հետևանքով մահացել էին, մյուս 16 ուղևորները տեղափոխվել էին Վրաստանի տարբեր հիվանդանոցներ:

ԱԻՆ տվյալներով, վթարից տուժած Գայանե Բ.-ն, Տաթևիկ Գ.-ն առայժմ գտնվում են Թբիլիսիի «Նյու Հոսպիտալ» և «Պինեո» բժշկական կենտրոններում: Նրանց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Երևան-Բաթում միկրոավտոբուսի վթարից տուժածներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է. նոր մանրամասներ
Վթարից տուժած մյուս քաղաքացիները, համապատասխան բուժօգնություն ստանալով, դուրս են գրվել հիվանդանոցներից: