Ամռան վերջին օրը աշուն կհիշեցնի. եղանակի տեսություն

Օդերևութաբաններն ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում են կանխատեսում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Հանրապետության տարածքում օգոստոսի 31-ին սպասվում են տեղումներ, առանձին վայրերում`ինտենսիվ, սեպտեմբերի 1-4-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ին կնվազի 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-4-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Մայրաքաղաքում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +28–ի։