Ողբերգական վրաերթ Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին. 13-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է

Նշվում է, որ վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, տղային տեղափոխել է Աշտարակի հիվանդանոց, որից հետո ներկայացել է ոստիկանության բաժանմունք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 32-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 13-ամյա Արմեն Եղիազարյանին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Վրաերթ Արմավիրում. քույր ու եղբայր ՌԴ քաղաքացիները հիվանդանոց են տեղափոխվել

«Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 29-ին, ժամը 14.40-ի սահմաններում։ Երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով`մահացել է»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Shamshyan.com-ի տեղեկություններով`ավտեմեքենայի ղեկին եղել է 32-ամյա Գուրգեն Մ-ն։

Երևանում վրաերթի են ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող տատ ու թոռին

Նշվում է, որ վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, տղային տեղափոխել է Աշտարակի հիվանդանոց, որից հետո ներկայացել է ոստիկանության բաժանմունք։ Ավելի ուշ երեխային տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, սակայն բժիշկներին չի հաջողվել նրա կյանքը փրկել։
Հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է քննություն։