ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի գյուղապետին ու գյուղապետարանի աշխատակցին։
Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` 1996թ–ից առ այսօր գյուղի ղեկավարող գյուղապետ Գարիկ Հակոբյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, ելնելով անձնական դրդումներից, գյուղապետարանի աշխատակցին հանձնարարել է աշխատանքի հաճախումների տաբելներում կեղծ գրառումներ կատարել` կեղծելով իր տեղակալի հաճախումների մասին տվյալները։
Գյուղապետի տեղակալն 2017 թվականի հունիսի 11-ից մինչև օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքի չի գնացել, իր աշխատանքային պարտականությունները չի կատարել, փաստաթղթերի կեղծման արդյունքում համայնքի բյուջեից աշխատավարձ է ստացել։
Մամուլում հայտնվել է «Դոն Կիխոտ» ռեստորանում թաղային հեղինակության սպանության տեսանյութը
Նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Գյուղապետ Գարիկ Հակոբյանն ու նրա ենթական մեղադրվում են պաշտոնեական կեղծիք ու վատնում կատարելու մեջ։