ՌԱԴԻՈ

Այս տեմպերով` վերելակների հարցը 100 տարում էլ չի լուծվի. Բաբկեն Հարությունյան

Տասնմեկ ամիս արդեն աշխատում են, ստացել են աշխատավարձ, էլ չենք խոսում պարգևավճարների մասին, իսկ ի՞նչ են արել:
Sputnik

«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող, տնտեսագետ-հաշվապահ Բաբկեն Հարությունյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման շրջանակում անդրադարձել է քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական խոստումներին, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել:

Երևանում վերելակ է պոկվել. կան տուժածներ. տեսանյութ

«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգողը տևական ժամանակ է, ինչ ակտիվ նամակագրություն է հաստատել Երևանի քաղաքապետարանի հետ, որպեսզի պատասխաններ ստանա տարաբնույթ խնդիրների վերաբերյալ գրավոր հարցադրումներին:

Մեր զրուցակցի պնդմամբ՝ մասնավորապես՝ քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված խնդրահարույց պայմանագիրը մինչ օրս չի հանրայնացվում և հնարավոր չէ ծանոթանալ փաստաթղթի բովանդակությանը, մինչդեռ քաղաքպետարանի գործունեությունը պետք է երևանցիների առջև լինի հստակ և թափանցիկ:

«Սանիթեքը» սպառնում է՝ աղբահանության որակի վատթարացում է լինելու
Անդրադառնալով Երևան քաղաքի՝ տարբեր ոլորտներում առկա խնդիրներին, ինչպես նաև Հայկ Մարությանի նախընտրական խոստումներին՝ Բաբկեն Հարությունյանը խիստ մտահոգված նշում է, որ դրանք հիմնականում մնացել են որպես պոպուլիստական հայտարարություններ:

Երևանի քաղաքապետարանը մտադիր է 20 վերելակ ձեռք բերել. կարևոր ծրագիր է գործարկվել

«Օրինակ՝ վերելակների խնդիրն այս կերպ, նման տեմպերով ու միջոցներով 100 տարում էլ չի լուծվի: Խոստումները չեն իրականացվում՝ առանց հաշվի առնելու հետևանքները: Բա 11 ամիս արդեն աշխատում են, ստացել են աշխատավարձ, էլ չենք խոսում պարգևավճարների մասին, իսկ ի՞նչ են արել: Ըստ էության՝ ոչ մի առարկայական քայլ չի իրականացվել»,- նշում է Բաբկեն Հարությունյանը՝ անդրադառնալով կոնկրետ օրինակների:

Երևանում ինքնաշեն վերելակ է պոկվել ու ընկել
«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգողի տեղեկացմամբ՝ իրենց հայցն ընդդեմ քաղաքապետարանի՝ արդեն ներկայացվել է առաջին ատյանի դատարան: