Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում. եղանակի տեսություն

Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Հանրապետության տարածքում օգոստոսի 27-29-ը առանձին շրջաններում, 30-31-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Դեղձերն անցան, խնդիրը մնաց․ ինչ չեն կարողանում կիսել «Սպայկան» ու ռուս մաքսավորները

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 27-29-ն էապես չի փոխվի, 30-31-ը կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-9 աստիճանով։

Երևան քաղաքում ևս օգոստոսի 27-29-ը երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 30-31-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: