Կարմրազգեստ տիկինը․ Մելանյա Թրամփի և Ջասթին Թրյուդոյի «ռոմանտիկ» լուսանկարը սենսացիա է առաջացրել

Համացանցի օգտատերերը քննարկում են և ակտիվորեն տարածում Ֆրանսիայում G7 գագաթնաժողովի լուսանկարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Բիարիցեում համաշխարհային առաջնորդների և նրանց կողակիցների G7 գագաթնաժողովի երկրորդ օրվա ֆոտոշարքը սկանդալային է դարձել։ Միջոցառման կադրերը սրընթաց տարածվում են համացանցում։

Ինչպես է ԱՄՆ նախագահը որոշումներ կայացնում. Մելանյա Թրամփը գաղտնիք է բացել

Դրանցից մեկում Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը, ողջունելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, համբուրում է նրա այտը։

Իսկ ահա Թրամփի կինը՝ Մելանյան, համբուրել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի այտը։ Նա պարտքի տակ չի մնացել և նույնպես համբուրել է ԱՄՆ-ի առաջին տիկնոջը։

Հատկապես հայտնի է դարձել լուսանկարը, որում Մելանյա Թրամփը կրքոտ հայացքով նայում է 47-ամյա Թրյուդոյին։ Միաժամանակ նրա 73-ամյա ամուսինը մռայլ հայացքով այլ կողմ է նայում։ «Կուզեի, որպեսզի կանայք ինձ այդպես նայեն», «հեյ, Թրամփ, զգուշացիր, երիտասարդ մրցակից ունես», «ինչպիսի կրքոտ հայացք», - գրել են օգտատերերը։

Մեկ գիշերը 100 հազարով. Մելանյա Թրամփը կրկին սկանդալի կիզակետում է

Ի դեպ, որոշ օգտատերեր սկսել են տարածել Իվանկա Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահի դստեր լուսանկարը, որում նա ևս սևեռուն նայում է Թրյուդոյին։ Կարծես`Թրամփի ընտանիքում բոլոր կանայք հիացած են Թրյուդոյով։