Մի քիչ էլ դիմանանք՝ շոգը կնահանջի. եղանակի տեսություն

Եթե ուզում եք զովանալ՝ գնացեք Լոռի, Տավուշ կամ Սյունիք:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik. Վաղվանից սկսած՝ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։ Այս մասին տեղեկացանք ՀՀ ԱԻՆ կայքից:

«Կախարդական» քարանձավ. ինչո՞ւ են մարդիկ ձգտում ջուր խմել Սառնաղբյուրից և գնալ Լմբատավանք

Ինչպես Երևանում, այնպես էլ ողջ հանրապետությունում այսօր և առաջիկա մի քանի օրերին առանց տեղումների եղանակը  կպահպանվի:
Այսօր մայրաքաղաքում ցերեկը սպասվում է 35-37, գիշերը՝ 21-24 աստիճան տաքություն:

Եթե ուզում եք զովանալ՝ գնացեք Լոռի, Տավուշ կամ Սյունիք:

Այս մարզերում ջերմաստիճանը ցերեկը կտատանվի 27-32, գիշերը՝ 7-17 աստիճանի սահմաններում:

Արմավիրում, Արագածոտնում և Արրատում ցերեկը ջերմաստիճանը կմոտենա 40 աստիճանին:

Nas Daily–ն պատմում է երկրագնդի «ամենաաննորմալ» տեղերից մեկի մասին, որը Հայաստանում է