Վրաերթ Արմավիրում. քույր ու եղբայր ՌԴ քաղաքացիները հիվանդանոց են տեղափոխվել

Քույր ու եղբորը վրաերթի ենթարկած վարորդը փախուստի չի դիմել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Արմավիրի մարզում վրաերթ է տեղի ունեցել, որի հետևանքով ՌԴ քաղաքացիներ քույր ու եղբայր են հիվանդանոց տեղափոխվել։ Այս մասին գրում է Shamshyan.com–ը։

Ադրբեջանում գտնվող հայ զինվորի հարցը մտահոգիչ է. Զոհրաբ Մնացականյան

«Երեկ` օգոստոսի 21–ին, ժամը 19։30-ի սահմաններում Արտենի գյուղի բնակիչ՝ 52-ամյա Գեղամ Խլղաթյանը Հացիկ-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել Շիրակի մարզի բնակիչներ՝ 46-ամյա Ալինա Քոչարյանին և 44-ամյա Արայիկ Քոչարյանին։ Վարորդը փախուստի չի դիմել»,–նշված է կայքում։

Վրաերթի ենթարկվածները քույր ու եղբայր են, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ։

Վարորդը վրաերթի ենթարկվածներին օգնել է տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն, որից հետո դեպքի մասին ահազանգել է ոստիկանություն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։