Բացառիկ տեսանյութ. ինչպես են երկրպագուները տոնում «Արարատ–Արմենիայի» հաղթանակը

«Արարատ-Արմենիան» 2:1 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին»՝ անասելի հզոր էմոցիաներ պարգևելով իր երկրպագուներին:
Sputnik

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում այսօր՝ օգոստոսի 22-ին, «Արարատ Արմենիան» 2:1 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին»:

Հրաշալի հաղթանակ լրացուցիչ ժամանակում. «Արարատ–Արմենիան» առաջ անցավ  «Դյուդելանժից»

Առաջին խաղակեսի միջնամասում՝ 23-րդ րոպեին, հարձակվող Մաիլսոն Լիման գեղեցիկ հարվածով բացեց խաղի հաշիվը:

Երկրորդ խաղակեսում՝ խաղի 68-րդ րոպեին, հյուրերին հաջողվեց վերականգնել հաշվի տարբերությունը, և Դանել Սինանին գոլ խփեց` հաշիվը դարձնելով 1։1։

Սակայն «Արարատ Արմենիան» կարողացավ հաղթանակ տանել:

Մրցավարի ավելացրած ժամանակի 3-րդ րոպեին հաղթական գոլը խփեց Իլյա Անտոնովը:

Հանդիպումն ավարտված է, խաղը՝ ոչ. «Դյուդելանժի» գլխավոր մարզիչ
Հիշեցնենք, որ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում անցկացվեց ԵԼ որակավորման 4–րդ փուլի «Արարատ–Արմենիա»- «Դյուդելանժ» հանդիպումը։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա Լյուքսեմբուրգում, օգոստոսի 29-ին։

Հրաշալի մեկնարկ փլեյ-օֆֆում. «Արարատ-Արմենիան» խփեց իր առաջին գոլը. տեսանյութ