«Բալլադ սիրո մասին». ամուսնու մահից հետո Մերաբովայի հիթն առավել հուզիչ ու ազդեցիկ է հնչում

Մարիամ Մերաբովայի «Բալլադ սիրո մասին» երգը նորովի է հուզել ջազային աստղի երկրպագուներին:
Sputnik

Չնայած այն բանին, որ երգն արդեն 5 տարեկան է, այժմ այն հնչում է ավելի ազդեցիկ, քանի որ օրեր առաջ մահացել է երգչուհու ամուսինը՝ Արմեն Մերաբովը:

Մահացել է երաժիշտ Արմեն Մերաբովը` հայտնի ջազային երգչուհի Մարիամ Մերաբովայի ամուսինը

Երգչուհի Մարիամ Մերաբովայի Facebook-յան էջում նրա ընկերներն ու երկրպագուները բազմաթիվ ցավակցություններ են հրապարակել:

Ի դեպ, տեսանյութում Արմեն Մերաբովը դաշնամուրով նվագակցում է կնոջը:

Հայտնի ջազային երգչուհի Մարիամ Մերաբովայի ամուսինը` երաժիշտ Արմեն Մերաբովը, կյանքից հեռացել է 3 օր առաջ՝ օգոստոսի 15-ին։

Երաժշտի մահվան հանգամանքները դեռ չեն բացահայտվել։

Արմեն Մերաբովը Ռուսաստանի ամենահայտնի և պահանջված երաժիշտներից էր, դաշնակահար, պրոդյուսեր։ 1998թ.–ին կնոջ` Մարիամ Մերաբովայի հետ ստեղծել է «Միրայֆ» ջազային խումբը։

Ու միայն Երևանում էր դա խրախուսվում. քաղաքը, որը չդադարեց ջազ լսել