Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսություն

Հանրապետության տարածքում օգոստոսի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հալվող քաղաքը. ինչպես են երևանցիները դիմակայում +39 աստիճան շոգին

Հանրապետության տարածքում օգոստոսի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից, Հայաստանի ամբողջ տարածքում բարձր ջերմային ֆոնը կպահպանվի։ Ամենացած ջերմաստիճանը կգրանցվի Սյունիքի նախալեռներում` 26 աստիճան։

Երևան քաղաքում ևս օգոստոսի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39–ի։