Սերժ Սարգսյանին կձերբակալե՞ն. Միքայել Մինասյանը փակագծեր է բացում

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը չի բացառել, որ ձերբակալվողների շարքերը կարող է և հենց ինքը լրացնել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի-Sputnik. Իշխանությունն ունի մեկ` վաղուց պահված, պլանավորած, «золотой запас» մեգաձերբակալություն. դա Սերժ Սարգսյանի ձերբակալությունն է։ Այս մասին news.am-ի հետ հարցազրույցում ասել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Հեղափոխությունը Հայաստանում անխուսափելի է. Միքայել Մինասյան

«Իշխանության մեդիա-շեփորները վաղուց են հնչեցնում այդ մասին: Պարզ հաշվարկը հուշում է, որ առաջիկայում Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար»,- ասել է նա և հավելել, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացմանը և իր ձերբակալությամբ հերթական մեծ ծառայությունը կմատուցի իր ժողովրդին:

«Բոլորը վերջնականապես կհամոզվեն, որ եթե «հեղափոխությունից» հանում ենք ձերբակալությունները, ապա արդյունքում ոչինչ չի մնում` մարդկանց վիճակը, միևնույն է, չի փոխվում, ներդրումները չեն ավելանում, նոր աշխատատեղեր չեն բացվում, կյանքն ավելի անվտանգ ու ավելի լավը չի դառնում»,- նշել է նա։

Սերժ Սարգսյանի խնամին կկալանավորվի՞. նրա նկատմամբ դատարանը որոշում է կայացրել

Մինասյանի կարծիքով՝ ներկա իշխանության առջև այս պահին դժվարին 3 խնդիր կա՝ Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիա, զարգացումներ Արցախի շուրջ: Նա վստահ է, որ այս խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու համար իշխանությունները չեն բավարարվի միայն Սերժ Սարգսյանի ձերբակալությամբ: Նա հնարավոր է համարել մեկ կամ նույնիսկ մի քանի գեներալների ձերբակալությունը, նրանց թվում՝ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի: Մինասյանը չի բացառել, որ ձերբակալվողների շարքերը նաև հենց ինքը կլրացնի։