«Վարչապետն է Ձեր զբոսավարը» ակցիան կվերածվի գովազդային հոլովակի

Հայաստանի մասին զբոսաշրջիկների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ու նրանց այցը Հայաստանը խթանելու նպատակով վարչապետի մասնակցությամբ «երևանյան զբոսանք»-տեսանյութը կվերածվի գովազդային հոլովակի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետի մասնակցությամբ տուրիստական շրջայցն առաջիկայում կվերածվի «Վարչապետն է Ձեր զբոսավարը» գովազդային հոլովակի։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Գինու համտես և նվերներ. ՀՀ վարչապետը Կառավարության շենքում հյուրընկալել է զբոսաշրջիկներին

Հոլովակը, հեղինակների համոզմամբ, լայն տարածում գտնելով`  հնարավորություն կտա բարձրացնել Հայաստանի մասին զբոսաշրջիկների իրազեկվածության մակարդակը և խթանել դեպի Հայաստան օտարեկրյա զբոսաշրջիկների հոսքը:

«Վարչապետն է Ձեր զբոսավարը» ճանաչողական արշավի մեկնարկը տրվել էր օգոստոսի 14-ին` Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել էր Նիդեռլանդներից և Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներին՝ նրանց ներկայացնելով Երևանի զբոսաշրջային գրավչությունները։ 

Փաշինյանը` զբոսավար. վարչապետն օտարերկրացի զբոսաշրջիկների հետ շրջում է ավտոբուսով

Ընդ որում, 2 տասնյակից ավելի զբոսաշրջիկների համար անակնկալ էր ինչպես այցելությունների երթուղին,  այնպես էլ «ուղեկցող զբոսավարը»։

Ինչպես են հայերն ուզում զարգացնել գիտական զբոսաշրջությունը
Խումբը վարչապետի ուղեկցությամբ զբոսաշրջային  ավտոբուսով շրջայց կատարեց Երևանի զբոսաշրջային հանգույցներում՝ Զբոսաշրջության կոմիտեի կողմից նախօրոք նախագծված երթուղով։

Վերջին կանգառը ՀՀ կառավարության մասնաշենքն էր, որտեղ վարչապետի ուղեկցությամբ խումբը ծանոթացավ ճարտարապետական կառույցին։ «Հայաստանի գինեգործների և խաղողագործների հիմնադրամ»-ի կողմից հատուկ հյուրերի համար կազմակերպվեց հայկական գինիների համտես: Շրջայցի ավարտին վարչապետը հյուրերին նվիրեց հատուկ փաթեթներ` Հայաստանի մասին ճանաչողական նյութերով և հուշանվերներով: Հուշանվերների շարքում խորհրդանշական էին հատուկ այս առիթով պատրաստված կրծքանշանները` «Վարչապետն է Ձեր զբոսավարը» գրությամբ, որոնք յուրահատուկ հուշ կդառնան զբոսաշրջիկների համար: